SanusVita

 

Բարի գալուստ «ՍԱՆՈՒՍ ՎԻՏԱ» բժշկական կենտրոնի պաշտոնական կայք: Այստեղ կարող եք գտնել Ձեզ անհրաժեշտ տեղեկատվություն «ՍԱՆՈՒՍ ՎԻՏԱ» բժշկական կենտրոնի գործունեության, առաջարկվող ծառայությունների, սարքավորումների վերաբերյալ և ծանոթանալ բժշկական նորություններին: Սիրով ողջունում ենք Ձեզ մեր կայքում և մաղթում առողջություն:

«ՍԱՆՈՒՍ ՎԻՏԱ» բժշկական կենտրոնը իրականացնում է արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում: Կենտրոնը Հայաստանի բնակչությանը հնարավորություն է ընձեռում օգտվել բժշկական գերժամանակակից ախտորոշիչ սարքավորումներից, ստանալ որակյալ բժշկական օգնություն և վերականգնել առողջությունը: Կենտրոնի տեխնիկական համալրումը կատարվել է հետևյալ սկզբունքով˴ առավելագույն ճշգրտություն ապահովող լավագույն սարքավորումները և ծախսանյութերը միայն համաշխարհային հեղինակավոր ու առաջատար արտադրողներից: Մեր նպատակն է մարդկանց առողջ ապրելակերպի կոչելը և նրանց այդ հնարավորությունն ընձեռելը` բարձր որակավորում ունեցող մասնագետների օգնությամբ:

«ՍԱՆՈՒՍ ՎԻՏԱ» բժշկական կենտրոնը նաև Հայաստանի խոշոր և վստահելի ապահովագրական ընկերությունների հուսալի գործընկերն է, ինչը հնարավորություն է տալիս  կենտրոնի ծառայություններից օգտվել առողջության ապահովագրություն ունեցող հաճախորդներին:

Կենտրոնի բժշկական անձնակազմը համալրվել է փորձառու, ճկուն մտածելակերպով և անընդմեջ կատարելագործվելու, գիտելիքների պաշարը համալրելու ձգտում ունեցող մասնագետներով:

Սպասարկման սրահից սկսած, այցելուների համար ստեղծված են բոլոր պայմանները, նրանց հնարավորինս որակյալ և արագ սպասարկելու, բուժօգնությունն արդյունավետորեն կազմակերպելու համար:

Կենտրոնում առաջարկվող ծառայությունները բազմազան են: Մեր բուժծառայություններից օգտվելիս այցելուները հնարավորություն ունեն հենց կլինիկայում համապատասխան ստուգումներ անցնել (լաբորատոր, գործիքային)` առկա հիվանդություններն ախտորոշելու համար, որից հետո տեղում ստանալ համապատասխան բուժում: Դա շատ կարևոր է, քանի որ երբեմն հիվանդության պատճառը որոշելու համար անհրաժեշտ է լինում հետազոտվել ախտորոշիչ որևէ կենտրոնում, իսկ բուժում ստանալ այլ բուժկենտրոնում˴ ինչը պահանջում է լրացուցիչ ժամանակ:


«ՍԱՆՈՒՍ ՎԻՏԱ»
բժշկական կենտրոնը հագեցած է համաշխարհային հեղինակավոր և առաջատար արտադրողների լավագույն սարքավորումներով, որոնք աշխատում են նույն ընկերությունների արտադրության առավելագույն ճշգրտություն ապահովող ծախսանյութերով (ռեագենտներով): Վերոհիշյալ ախտորոշիչ սարքավորումների շնորհիվ հնարավոր է կարճ ժամանակում ստանալ առավելագուն ճշգրիտ արդյունքներ առկա հիվանդությունների վերաբերյալ: Լաբորատոր հետազոտությունները կատարվում են Roche Diagnostics, Sysmex և Diagnostica Stago սարքավորումներով: 

Ուլտրաձայնային հետազոտությունը կատարվում է TOSHIBA Aplio 500 ախտորոշիչ համակարգի միջոցով: Այն հագեցած է վիզուալիզացիայի նորարարական տեխնոլոգիաներով  (Aplipure, Aplipure+, Diff. THI, Precision Imaging), որոնք հնարավորություն են տալիս ստանալ ներքին օրգանների հստակ պատկերը` անկախ այցելուի մարմնակազմական առանձնահատկություններից և օրգանների տեղակայման խորությունից: TOSHIBA Aplio 500-ն ունի առանձնահատուկ ծրագրեր` Էլաստոգրաֆիա (օրգանների և հյուսվածքների էլաստիկության վերլուծում), Micropure (միկրոկալցինատների վիզուալիզացիայի հնարավորություն): Համակարգը հագեցած է նաև սրտի հետազոտության և դոպլերոգրաֆիայի ավելի լայն հնարավորություններ ընձեռող նորագույն տեխնոլոգիաներով: Կենտրոնը աշխատում է համաշխարհային նորարարական չափորոշիչներով` ձգտելով համաքայլ ընթանալ զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաներին համընթաց, ինչն էլ առավել դյուրացնում և անհամեմատ արդյունավետ է դարձնում մասնագետների աշխատանքը: Ստեղծված է տվյալների հզոր, պաշտպանված բազա, որտեղ տարիներով հավաքվում և պահպանվում են մեր բոլոր այցելուների առողջությանը վերաբերող տեղեկությունները` հիվանդության պատմությունը, բժիշկներին կատարած այցելությունները, ախտորոշումների, բժիշկների եզրակացությունների և բուժման մեթոդների վերաբերյալ տեղեկություններ: Կենտրոնի բոլոր բժշկական կաբինետները հագեցած են ընդհանուր տեղեկատվական համակարգով, ինչը բժշկին հնարավորություն է տալիս տվյալների բազայից գտնել այցելուի բոլոր տվյալները` թեʹ նախկին, թեʹ նոր, համեմատել դրանք, ստուգել նշանակումների արդյունավետությունը, հարկ եղած դեպքում կատարել նոր նշանակումներ: 

Գրանցվելու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով՝ +(374) 10 32-01-01 կամ գրանցվեք կայքի միջոցով՝ առցանց հայտ ուղարկելով:


Հասցե՝ ք. Երևան, Կիևյան 16

Վերջին նորություններ

Աշխատանքային ժամերը՝
երկուշաբթի-ուրբաթ՝ 9:00-18:00
շաբաթ՝ 9:00-14:00